Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսում, գրում է Ռիա Նովոստին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Այն կարող է կարգավորվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ: ԱԳ նախարարը ուղերձներ և առաջարկներ է ուղարկել, և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռաիսին։