Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Հաղորդվում է, որ 31–ամյա Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր, ուներ 3 տարեկան աղջիկ։