ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մի քանի հարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքին, հայտնում է Al-Masirah հեռուստաալիքը։
Քաղաքի հյուսիսում տեղի ունեցած ռմբակոծության հետեւանքով՝ հինգ մարդ վնասվածքներ է ստացել։
Փետրվարի լույս 5-ի գիշերը Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն 15 հարված են հասցրել Եմենի Սաադա և Հոդեյդա նահանգներին, ութ ավիահարվածներ են հասցվել Ռաս Իսա շրջանին, երեքը՝ Հոդեյդա նահանգի ալ Զաիդիա քաղաքին։ Նաև չորս հարձակում է տեղի ունեցել քաղաքից արևելք Սաադա նահանգում։
Փետրվարի 4-ի գիշերը հութիները հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից 48 հարվածների մասին։
ԱՄՆ-ըն և Մեծ Բրիտանիան հունվարի 12-ից հարվածներ են հասցնում Եմենում հութիների թիրախներին՝ միջազգային կոալիցիայի աջակցությամբ՝ իրենց հերթին պատասխանելով նավերի և առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին: