shamshyan.com. Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Շողակաթ հեռուստաընկերությունը Հանրային հեռուստատեսության հետ համատեղ ապահովելու է Հայոց Մեծ Եղեռնի հիշատակին մատուցվող Սուրբ Պատարագի եւ Հոգեհանգստյան կարգի ուղիղ հեռարձակում:

Աշխարհասփյուռ հայությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվող Սուրբ Պատարագի ընթացքին կարող է հետեւել Հանրային հեռուստատեսության արբանյակային կապի միջոցով' ուղիղ հեռարձակմամբ:

Սուրբ Պատարագի սկիզբը 10:30 (UTC/GMT +4 ժամ):

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքը: