Ամեիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է նախագահ Բարաք Օբամայի' Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ամենամյա ուղերձին, որում նախագահը, ի հեճուկս խոստումների, այդպես էլ չէր հիշատակել ցեղասպանություն բառը:
«Ցավոք, նախագահ Օբաման այսօր էլ Ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման հարցում նախըտրեց առաջնորդելու փոխարեն, ինքը հետեւել Անկարայի իշխանությունների «բերան փակելու» քաղաքականությանը: Օբամայի հրապարակային նահանջը թուրքական ճնշման տակ տեղի է ունենում նույնսիկ այն դեպքում, երբ նախագահն անձամբ էր խոստացել ճանաչել այդ հանցագործությունը, իսկ երկրի կառավարությունը դեռևս կես դար առաջ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել էր որպես ցեղասպանության տիպիկ օրինակ: Նախագահի մասնակցությունը թուրքական ժխտողականության ու արդարության խոչընդոտման քաղաքականությանը, չի կարող խոչընդոտե հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած դեռևս անպատիժ հանցագործության ճշմարիտ, ազնիվ ու համակողմանի միջազգային դատապարտումը», - ասել է Ամերիկայի Հայ հատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հեղինակ:
«Փաստինֆո»