Ավելի քան 70 մարդ է զոհվել և հարյուրավորները վնասվել այսօր Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձանում ութ հարկանի շենքի փլվելու հետևանքով, հաղորդել են այդ երկրի իշխանությունները:

«Rana Plaza» կառույցը, որտեղ տեղադրված էին կարի արհեստանոցներ և առևտրի կենտրոն, փլվել է առավոտյան: Ըստ «Reuters» գործակալության տեղեկատվության, փլատակների տակ դեռ մարդիկ կան, որոնց փորձում են օգնության հասնել այստեղ փրկարարական աշխատանքներ իրականացնող հրշեջները և զինվորները:

Հրշեջներից մեկի տվյալներով, երբ շենքը սկսեց վերին հարկերից փլվել, նրա ներսում կար մոտ 2 հազար մարդ:

Գործակալությունը տեղեկացնում է, որ Բանգլադեշի կարի արտադրամասերը, որոնք միշտ բախվում են աշխատանքի պայմանների հետ, հաճախ են տեղի ունենում ողբերգություններ: Օրինակ, 2012թ. նոյեմբերին արդյունաբերական Դակկի արվարձանում տեղ գտած հրդեհը 112 մարդու կյանք խլեց:

Հեղինակ:
«Փաստինֆո»