Այսօրվանից սկսվել է շինարարություն Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցների խաչմերուկների գետնացումներում, որը, ըստ շինարարության մասին ցուցանակի, կտեւի մինչեւ 2014-ի հոկտեմբեր, մոտ 18 ամիս: Թեեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ շինարարությունը կտեւի 2 տարի: Կառուցվելու է, ըստ շինարարության մասին ցուցանակի, «բազմաֆունկցիոնալ համալիր, առեւտրի եւ զվարճանքի կենտրոն»: Ինչպես նշեցին սեփականատերը ռուսահայ ներդրող է , ով պատրաստվում է երեք միլիարդ դրամ ներդնել շինարարության համար: Իսկ որտեղի՞ց կարող են ուսանողները ձեռք բերել այն գրքերը որոնք հաճախ անմատչեօլի են թվում , և միայն երիտասարդականի անցումի տակ կարող էինք ձեռք բերել , հիմա մնում է օգտվել մեծ մասը ռուսական գրականություն վաճառող << գրախանութներից>> : Օրինակ՝ <<Նոյան Տապանը>> որտեղ գրքերի 90 %-ը ռուսերենով է, և դժվար լինեն գրքեր , որոնք անհրաժեշտ են ուսանողներին: Այս և նման շատ դեպքերը բացատրում է մեր <<քաղաքապետարանի >> ծախու լինելու մասին:
Անահիտ Միքայելյան NRNAK.COM