Այսօր՝ մայիսի 2-ին-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-ի սահմաններում Shevrole մակնիշի 501 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել է Ստյոպա Հարությունյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 079 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗ 3110-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ս. Հարությունյանն ու ուղևոր Կնյազ Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրիի քննչական բաժանմունքի քննիչ Սաշիկ Գրիգորյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Shevrole-ն հաշվառված է «Արմոբիլ» ընկերության հաշվեկշռում, իսկ ГАЗ 3110-ը՝ Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում և այն սպասարկում է քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, հիվանդանոց տեղափոխված Մառլեն Սարգսյանին:

Ոստիկանությունը պարզում է Shevrole-ի վարորդի ինքնությունը: