Այսօր՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 04:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ 58 ամյա Լեվիկ Դավեյանը վարելով Ford transit մակնիշի 23 ԼՍ 848 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայի թիվ 112 էլ. Սյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարիվածին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի վայրով, որ տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վրաերթիի ենթարիվածը Ալբերտ Հակոբյանն է, որի ծննդյան թիվն ու բնակության վայրը պարզվում է: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի