Հունիսի 3-ի գիշերը թուրքական քաղաքներում շարունակվել են հակակառավարական բողոքի ցույցերը: Իզմիրում ընդդիմադիրները շշեր և բռնկվող նյութեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա. գրում է Reuters-ը:
Շենքում հրդեհ է բռնկվել, որը, սակայն, շուտով հնարավոր է եղել մարել:
Ոստիկանության հետ առավել սաստիկ բախումներ են տեղի ունեցել Բոսֆորի նեղուցի ափին գտնվող Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ թաղամասում: Ցուցարարները բարիկադներ են կառուցել: Ոստիկանները նրանց դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստամբուլյան նստավայր տանող ճանապարհները փակ են: Ցուցարարները փորձել են ներփաթանցել նրա նստավայր, սակայն ոստիկաններին հաջողվել է հետ պահել նրանց:
Ցույցերը չեն դադարել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ոստիկանությունը այստեղ գրոհով վերցրել է առևտրի կենտրոնը, ուր, նրա տեղեկություններով, թաքնվում էին ցուցարարները: Այստեղ ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ: