«Ես՝ ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց՝ ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախյան պատերազմի մի խումբ վետերաններ Ազատության հրապարակում նստացույց էին իրականացնում: Նրանք պահանջում են իշխանություններից ուշադրություն դարձնել նախկին ազատամարտիկների սոցիալական խնդիրների վրա: Այդ կերպ ազատամարտիկները պահանջում են չանտեսել իրենց հոգսերն ու պաշտպանել իրավունքները: