Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն' Տիգրան Խաչատրյանին եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
«Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:
Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան' «Նուբարաշեն»: