Այսօր՝ ժամը 17:08-ին, ԱԻՆ- ում ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: