Հունիսի 12-ին՝ ժամը 11:22-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում՝ «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 12-ին՝ ժամը 09:43-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան մոտակայքում հայտանբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: