Ուկրաինական բանակն ակտիվացրել է իր գործունեությունը Ղրիմի սահմանների մոտ, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։
Ավելի վաղ հաղորդվել էր Ղրիմի հետ սահմանակից շրջաններում ուկրաինական բանակի մի շարք զորավարժությունների մասին։
«Ուկրաինական ռազմական խմբավորումները ակտիվացել են Ղրիմի մերձակայքում, և կատակերգու դերասանը, ով կատարում է նախագահի դերը, հայտարարում է, որ նրանք «չեն մոռանա» մեր թերակղզին։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայի «սիրո հաջորդ դրսևորմանը» մեր հանդեպ»,- ասել է Կոնստանտինովը խորհրդարանի նիստի ժամանակ։