Կառավարությունն այսօր ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելու դիմումը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր կողմից որևէ գնահատական չտվեց Գորիսում տեղի ունեցած դեպքերին։ «Տվյալ դեպքում գնահատականները պետք է իրավապահ մարմինները տան»,-ասաց Արտեմ Ասատրյանը։
Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր պաշտոնյա իր իրավունքների շրջանակներում իր լիազորություններն իրագործելիս պետք է առաջին հերթին հետևի օրենքի պայմաններին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացավ, ևս երկուսը՝ վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, և Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը, ստացան հրազենային վնասվածքներ և տեղափոխվեցին հիվանդանոց: