«Պետք է հասնել նրան, որ լիարժեք բացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում, և ով մեղավոր է, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, պետք է պատժվի, հակառակ պարագայում' այս վիճակը վերջ չի ունենա», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինս նշեց նաև, թե որն է այս ամենի հետևանքը: «Այս վերարտադրման համակարգը ենթադրում է, որ պետք է լինեն նաև այնպիսի մարդիկ, որոնց թվում է, թե իրենք ունեն անպատժելիության պսակ' իրենց կատարածին համապատասխան, որ նպաստել են իշխանության վերարտադրմանը: Դա իրենց թույլ է տալու անպատժելիորեն ինչ ուզենան, անեն», - ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ Սյունիքի մարզը միշտ էլ աչքի է ընկել վերարտադրման ամենաբարձր ցուցանիշներով: «Սա առաջին դեպքը չէ, որ մենք այսպիսի բաներ ենք լսում այդ մարզից», - ասաց Ռուստամյանը: