Թուրքիայում ձերբակալվել է Ռեյհանլը քաղաքում կազմակերպված ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը. այնտեղ մայիսի 11-ին կազմակերպած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 52 մարդ, գրում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Հաթայ նահանգի նահանգապետի հայտարարությանը: Ենթադրյալ հանցագործին բռնել են հունիսի 10-ի երեկոյան Սիրիա փախուստ կատարելու պահին:
Doğan գործակալության տվյալներով՝ խոսքը գնում է Նասիր Էսքիոջակի մասին, ում իշխանությունները մեղադրում են ահաբեկչության կազմակերպան համար: Նրա հետ ձերբակալվել է ևս 3 անձ:
Ռեյհանլըում պայթյունների գործով արդեն ընդհանուր առմամբ ձերբակալվել է 18 մարդ, որոնցից 12-ը կալանքի տակ է, իսկ 6-ը ստորագրությամբ ազատ են արձակվել: Հետախուզության մեջ գտնվում է 2 մարդ: