Lragir.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների' բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:
Այնուհետև վարչապետը Բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրել է մի քանի թեզ:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Վարչապետի դիտարկմամբ՝ դրա համար գոյություն ունի երկու պատճառ: «Առաջին պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք: Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում: Դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլև դրվի կասկածի տակ և իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում: Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը: Միաժամանակ, վարչապետն ավելացրել է, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի, ինչը ևս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի և դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջև և վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները:
«Սա վստահության ձևավորման կարևորագույն հիմքն է: Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացաման ընթացքում: Եթե մենք ապահովում ենք այս ամենի իրականացումը, ապա պարտավոր ենք ապահովել նաև պատախանատվություն և պրոֆեսիոնալիզմ, որը շատ հաճախ մեզանում բացակայում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների:
Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները և այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Արդյունքում՝ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ և ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ: Վարչապետի կարծիքով՝ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարևորությունը:
Որպես օրինակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքում, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից բոլոր մանրամասնություններով և փաստաթղթերով կարելի է հետևել, թե այսօր ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել:
«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին և կասկած հայտնել՝ արդյոք այս գործարքն արդարացված էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ և հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,- ասել է վարչապետը և ցավով նշել, որ այսօր առկա է այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար: «Անցումային հասարակություններում մեծ ռիսկ և վտանգ կա, երբ մարդիկ սկսում են առհամարանքով վերաբերվել նոր գիտելիքների ձեռքբերմանը: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև պատասխանատավությունը. եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը և ստվեր է գցում ազնիվ ու պատասխանատու մարդկանց վրա, պետք է լինենք հետևողական, պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռևս պատրաստ չենք, որովհետև, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ և հասկանալի ձգտում՝ հասնելու ճշմարտությանը: Այստեղ էլ դեռևս պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի լինի վստահություն նաև իրավապահ, դատական մարմինների նկատմամբ: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է կառավարության ծրագիրը և մեր գործողությունները»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ: «Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Ջոն Հեֆերնը հիշեցրել է, որ մեր երկիրը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի ծրագրի շահառու և այս աշխատանքը կարող է օգնել, որպեսզի ՀՀ-ն մասնակցի կորպորացիայի ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությունը կներկայացնի «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանյան գործողությունների ծրագիրը և դրանով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի. ՀՀ վարչապետ
19:46 - 14.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
09/07/17 23:29
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի. Ֆրանց Կլինցևիչ
10/03/16 13:01
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որպես այդպիսին փաստացի դեռևս գոյություն չունի. Արմեն Բադալյան
02/07/15 13:36
«Կամ անգրագետ են, կամ ուղարկված իշխանության կողմից». քաղաքացիական շարժում որպես այդպիսին գոյություն չունի
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
04/05/24 16:45
Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի
12/04/24 17:22
Բուհական համակարգի արմատական վերանայումը այլընտրանք չունի, ավելացնելու ենք ֆինանսավորումը
27/02/24 10:15
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
08/02/24 17:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. Գալուզին
20/09/23 20:59
Անցնցում իշխանափոխությունն այլընտրանք չունի, ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք. Թևանյան
04/09/23 13:26
Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան