Այսօր՝ հունիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:40-ի սահմաններում «Mercedes» մակնիշի' 19 LU 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան Գորիս ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում Կապանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել գետի ափում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է և երկու հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Մխիթար Տիգրանյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացած և վիրավոր անձանց ինքնությունները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, վարորդը բնակվում է Երևանի քաղաքի Բրյուսովի փողոցում և Կապանից նա վերադառնում էր Երևան՝ բանակում ծառայող իր տղայի հետ, ով զորացրվել էր և ավտոմեքենայում եղել են նաև նրա մյուս որդին և հարևանի տղան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի 20 շենքի բնակիչ 50-ամյա Սուրեն Թադևոսյանի անվամբ և ըստ տեղեկությունների վարորդը եղել է Ս. Թադևոսյանը, իսկ մահացածը նրա որդին է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի