Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Պարույր Հայրիկյանի վրա կրակողը՝ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, դատարանում հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի այս մահափորձի հետ։
Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև մեղադրյալ Սամվել Հարությունյանը, ով դատարանում հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն»:
Խաչատուր Պողոսյանը ևս խոստացավ մանրամասնել, թե ինչպես է Վարդան Սեդրակյանի անունը խառնվել այս պատմությանը։