Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործը: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ և մի շարք հարցեր առաջադրեց, որով փորձում էր պարզել, թե որն է իր պաշտպանյալի մեղքը։
Փաստաբանն իր ելույթում նշեց, որ չորրորդ դատական նիստն է ընթանում, բայց դեռևս դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքները որևէ կերպ չեն առնչվում Վարդան Սեդրակյանի հետ, և պահանջեց մեղադրող դատախազին հանգամանորեն ներկայացնել, թե որն է Վարդան Սեդրակյանի մեղքն ապացուցող փաստը, ինչին ի պատասխան՝ դատախազն ասաց, որ այդ ամենը գործի մեջ է, և խորհուրդ տվեց ուսումնասիրել գործը:
Այսօր դատաքննության ընթացքում ցուցմունք տվեցին գործով անցնող վկաները: Նրանք գործում տուժող Պարույր Հայրիկյանի հարևաններն են։
Ավելի ուշ Վարդան Սեդրակյանի պաշտպան Սիրունյանը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում էր. «Մեղադրյալ Սամվել Հարությունյանն դատարանում հենց նոր արեց հայտարարություն այն մասին, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն»:
Մանրամասներն՝ ավելի ուշ