HayNews.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Պռոշյան գյուղում գյուղապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Կոտայքի մարզպետ Կովալենկը Շահգալդյանը այս անգամ նշանակել է իր օգնականին՝ Վրեժ Մնացականյանին:

Ըստ մարզպետարանի մեր աղբյուրների' այս նշանակմամբ Շահգալդյանը փորձել է սաստել գյուղացիների աղմուկը՝ հույս ունենալով, որ իր օգնականի դեմ չեն բողոքի, ինչպես Արմենուհի Մելիքյանի, ով ավագանու անդամ էր ու նշանակվելուց հետո մեծ աղմուկ բարձրացրեց: Նրա դեմ պայքարը հանգեցրեց տիկին Մելիքյանի հրաժարականի դիմումին:

Նշենք, որ Արմենուհի Մելիքյանը անցած տարի առաջադրվել էր Պռոշյանի գյուղապետի ընտրություններին եւ լարված հարաբերություններ ուներ գյուղապետի հետ, թերեւս դա է պատճառը, որ նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի կողմնակիցները պայքարում են նրա դեմ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին այս գյուղում գյուղապետի ընտրություններ են:

HayNews.am