Կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու առաքելությամբ ստեղծված «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը փոխանցել է շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել են բանկի աշխատակիցները:
Շնորհակալություն ենք հայտնում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին, ամբողջ աշխատակազմին 'բարի կամքի դրսևորման, բնական աղետին միասնական դիմակայելու ջանքերի համար: Վստահ ենք, որ մարդասիրական այս քայլը նոր լիցքեր կհաղորդի աշխատասեր և տոկուն արմավիրցիներին:
Խորին հարգանքով' ՀՀ գյուղատնտեսության նախարար
Սերգո Կարապետյան