Այսօր խորհրդարանն իր արտահերթ նիստում քննարկման դրեց Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 87, 0՝ դեմ, և 0՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։