Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Անվտանգության ազգային ծառայության, ՀՀ Ոստիկանության, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներով: Քանի որ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացակայում էր Հանրապետությունից, նիստը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի հեղինակ Մանվել Գրիգորյանը:

 

Այս նիստը բացառիկ էր նրանով, որ պատերազմի դաշտում զոհվածներին հետմահու Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու մասին որոշում կայացվեց: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ 0001 համարի վկայականը հատկացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին: