Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկումից հետո քվեարկության դրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծն ընդունվեց կողմ՝ 94, դեմ՝ 0 ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ։
Նախագծի համաձայն՝ հուլիսի 1-ից 35 000-ի փոխարեն նվազագույն աշխատավարձը կդառնա 45 000 դրամ:
Նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով իր խոսքում նշեց, որ բարձրացվելու են մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերը:
«Բարձրացվում են բոլոր աշխատավարձերը, որոնք գտնվում են մինչև 45 հազար դրամի սահմաններում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգային բարձրացում կլինի 2014 թվականի հունվարի 1-ից: