Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի հունիսի 23-ի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանի օգտին քվեարկել է 723, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանի օգտին՝ 623 ընտրող: Վերջինս մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարազատ եղբայրն է:
Սուրենավանի 1 950 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 374–ը: Անվավեր է ճանաչվել 26 քվեաթերթիկ: