Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուլնեցի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 33 TՕ 878 համարանիշի և Ford մակնիշի 23 ՍՏ 544 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ВАЗ 2107-ը կողաշրջվել է և ըստ տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
ՃՈ աշխատակիցների կանչով վթարի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը, ինչպես նաև փորձում է պարզել, թե ում է պատկանում մայթեզրին կայանված ГАЗ 3110 մակնիշի 33 PՏ 348 համարանիշի ավտոմքենան, քանի որ նշված ավտոմեքենան նույնպես վնասվել է:
Շարունակությունն' այստեղ