Հուլիսի 3-ի գիշերը Մոսկվա-Ռիգա մայրուղու 224-րդ կմ-ի վրա հայերի և ռուսների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սրճարաններից մեկում. գրում է Комсомольская Правда-ն: Ծեծկռտուքին մասնակցել է 8 մարդ:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ կոնֆլիկտը ծագել է կողմերի միջև ВАЗ-2115 մեքենայի առքուվաճառքի հետ կապված առաջ եկած տարաձայնությունների հողի վրա. տեղեկացնում է ՆԳՆ-ի Տվերի շրջանի վարչությունը:
Կոնֆլիկտն ավարտվել է կողմերի միջև տրավմատիկ զենքի կիրառումով դանակահարությամբ: Միջադեպի մասնակիցներից 2 հոգի վիրավորվել է, սակայն հրաժարվել է հոսպիտալացվելուց:
Комсомольская Правда-ի տվյալներով' մեքենան վաճառել են հայերը, իսկ թե կոնկրետ ինչը դուր չի եկել ռուսներին, և թե ով է սկսել կռիվը, հայտնի չէ: Վիրավորների մեջ կա մեկ ռուս, մեկ հայ:
Մանրամասները պարզվում են: