Օրերս Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում փորձել է ինքնասպան լինել մի կին: Ինչպես գրում է թերթը, պատճառը եղել է ընտանեկան կոնֆլիկտը: Թղթակիցը զրուցել է գյուղապետ Լևոն Գրիգորյանի հետ, ով մասնավորապես ասել է, որ ինքնասպանության փորձ կատարած կնոջ ամուսինը շատ խանդոտ է, միշտ կնոջը տեղի անտեղի խանդում է: Այդ օրն էլ հերթական խանդի պատճառով երկու անգամ ծեծել է կնոջը: Կինն էլ չդիմանալով անվերջ անիմաստ ծեծերին' իրեն ցած է նետել տան երկրորդ հարկից: Բարեբախտաբար մի քանի վնասվածք է ընդամենը ստացել: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի' 09.07.2013թ. համարում: