ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանում բռնությունների ու անարգանքի ենթարկվող հայ ազատամարտիկ վարորդի:
Բողոքի ակցիային ներկա էր նաև «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը, ով ասում էր, որ խնդիրը ոչ թե ռուսի մեջ է, այլ՝ հայի։։
Ակցիային ներկա Հրաչյա Հարությունյանի եղբայրը, դիմելով Խզմալյանին, ասաց. «Հո դու ղրգած չե՞ս։ Ուզում ես օգնել, օգնի, չէ, բարի ճանապարհ»։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»-ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում: Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով: