Ըստ Երևան Ջուր ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, «7star» անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:

Այս կապակցությամբ Երևան Ջուր ՓԲԸ հայտնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ընկերությունը որևէ կապ չունի նշված կազմակերպության հետ: Վերջինս գործում է ինքնուրույն, ծառայության մատուցման առաջարկությունն անում է սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ զտիչը հանդիսանում է շենքի ներքին ցանցի բաղկացուցիչ մասը, որի տեխնիկական սպասարկումը չի մտնում Երևան Ջուր ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ:

Երևան Ջուր ՓԲԸ