Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առջև իր նախագահական լիազորությունների լրանալուց հետո, երբ կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից: Հայտնում է EUobserverсо-ն' հղում կատարելով կառավարության ղեկավարի հայտարարությանը:
Կայքի տվյալներով' Իվանիշվիլին խոստացել է ոչնչացնել Սաակաշվիլիի «սև արկղերը», մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսումներն ու գաղտնի տեսագրումները:
«Քաղաքական առումով»' սա իմ ցանկությունը չէ, սակայն գերագույն օրենքը վերաբերում է բոլորին. վարչապետի խոսքերը մեջբերում է կայքը: