Եթե Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կոալիցիայի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին հաղթանակ չտանի առաջին փուլում, ապա 2-րդ փուլում նրա մասնակցության կարիքը չկա. հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վրացական պարբերականների խմբագիրների հետ կայացած հանդիպման ընթացքում:

 

Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրենց թեկնածուն հաղթանակ կտանի առաջին փուլում:

 

Միաժամանակ, Իվանիշվիլին նշել է, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեի հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնում վերջինս կառաջադրի ներկայիս նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի թեկնածությունը: