Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Սոֆ Շավուա» իսրայելական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը երկրում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններրց հետո, հայտարարել է, թե ինքը չի ցանկանում Սաակաշվիլիի ձերբակալությունը, սակայն միաժամանակ չի բացառաում դա:
«Սաակաշվիլին պատասխանատու էր ժողովրդի առջև, նա էր կայացնում որոշումները: Ես չեմ ցանկանում, որ նրան ձերբակալեն, սակայն ոչինչ բացառել չի կարելի: Գոյություն ունի դատախազություն, դատարան և օրենք, որը մեկն է բոլորի համար: Ես չեմ պատրաստվում նրա հետ բանակցություններ վարել»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Միաժամանակ վարչապետը նշել է, որ Սաակաշվիլին շատ տաղանդավոր է, եթե կարողացել է խաբել ողջ աշխարհին:
«Իրականում նա չէր հարգում Վրաստանի օրենքները: Նա տաղանդավոր է, որ խաբել է ողջ աշխարհը: Եվ առաջինը, ում նա խաբել է, եղել է վրաց ժողովուրդը»,-ասել է Իվանիշվիլին: