Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր ձայնը տվել է իր կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին' քվեարկելուց անմիջապես հետո:

 

Լրագրողների այն դիտարկմանը, թե բարձրաձայնելով իր քվեարկության արդյունքի մասին' Իվանիշվիլին խախտում է օրենքը, վարչապետը նշել է, որ «դա այդքան էլ սարսափելի չէ» և նկատողություն է արել լրագրողներին, որ իրենք են դրանում մեղավոր, քանի որ հարցնելով իրեն այն մասին, թե ում օգտին է ինքը քվեարկել' շփոթության մեջ են գցել իրեն:

 

Իվանիշվիլին հայտարարել է, որ իր ձայնը ինքը տվել է Վրաստանի ապագայի օգտին: