Վրաստանի Ներքին գործերի նախարար 31-ամյա Իրակլի Գարիբաշվիլին նշանակվել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փոխանորդ, ինչը վրացական հանրության համար նորություն չէր, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրա անունը շրջանառվում էր այդ պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում:

 

Իվանիշվիլին Գարիբաշվիլիին վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրելու մասին հայտարարել է այսօր՝ «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:

 

2012թ. հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի տարած հաղթանակից հետո նա նշանակվել էր Ներքին գործերի նախարարի պաշտոնում: