Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է կինոյի և թատրոնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։ Այս մասին MediaMall.am-ին տեղեկացրեց Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատ Գասպարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Նաիրի» բ/կ, նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։