Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Ռամադանի ավարտից առաջ անձամբ ուղերձ է հղել մուսուլմաններին, որում կոչ է արել նրանց փոխադարձ հարգանք պահպանել. գրում է Radio France Internationale-ը:
Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել քրիստոնյաներին և մուսուլմաններին վերջ դնել անհիմն քննադատություններին և փոխադարձ մեղադրանքներին:
«Մուսուլմանա-քրիստոնեկան հարաբերություններում մենք պետք է հարգանքով վերաբերվենք այդ կրոններին, նրանց խորհրդանիշներին և արժեքներին»,-իր ուղերձում նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: