Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ մեկնարկեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը։
Դավատարությանը զուգըթնաց դատարանի շենքի առջև իրականացվում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների։
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում տեղի ունեցավ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրեական գործ հարուցեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ' ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։ Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
Դեպքից արդեն 2 տարի է անցել, բայց դեռևս Տիգրան Առաքելյանը դեռ բանտում է: