Եվրոպացի զբոսաշրջիկների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ հանգստավայրում անցանկալի հարևաններ են համարվում ռուսաստանցիները, գերմանացիները և բրիտանացիները, հաղորդում է «prian.ru» կայքը՝ հղում անելով այդ վիճակագրական տեղեկատվությունը կազմած բրիտանական , «Zoover» կայքին:
Հարցումներն անցկացվել են 20 եվրոպական երկրներից հանգստի մեկնած 12 հազար զբոսաշրջիկների շրջանում: Ստացված պատասխանները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 42 տոկոսը նշել են, որ եվրոպացի հանգստացողներից իրենց առավել շատ նյարդայնացնում են ռուսները (42%): Նրանք ռուսներին բնութագրել են որպես բարձր խոսող, կոպիտ, անդաստիարակ և ագրեսիվ: Բացի այդ հարցման մասնակիցները նշել են, որ ռուսաստանցիները բուֆետներում չեն պահպանում հերթը:
Ռուսներից հետո այս բացասական վարկանիշային աղյուսակում նշվում են գերմանացիները (17%), ապա՝ բրիտանացիները (13%) :
Երեք երկրների զբոսաշրջիկներին բնութագրող այս բացասական վիճակագրության գերակշիռ մասը ստացվել Իսպանիյում և Թուրքիայում հանգստացող եվրոպացիներից: Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ հատկապես իրենց հայրենակիցների մասին քննադական վերաբերմունքով աչքի են ընկել բրիտանացիները:
Ամենաբարեհամբույր զբոսաշրջիկներ են համարվել ավստրիացիները, որոնք ընդհանրապես չեն ստացել բացասական գնահատական և հավաքել են 0 %: Դրական արդյունք կարելի համարել նաև բելգիացիների հավաքած ցուցանիշը, որոնց նկատմամբ բացասական վերաբերմունք են դրսևորել հարցվածների 1%-ը:
Ավելացնենք, որ հարցումները ցույց են տվել, որ ավստրիացիները նաև ամենաբարեհամբույր և ծառայությունների մեջ առավել պատրաստակամ հյուրընկալողներն են համարվել: