Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը եւ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի բնակիչների շուրջ կեսը բացասաբար են վերաբերվում Եվրամիությանը Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցելու հեռանկարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն ICM Research գործակալությունն անցկացրել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության պատվերով:

 

Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան հունիսի 27-ին համաձայնագրեր են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին, որոնց բաղադրիչն են ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերը: Վրաստանը եւ Մոլդովան արդեն վավերացրել են այդ փաստաթղթերը, բոլոր երեք երկրներն իրականացնում են բարեփոխումներ, որպեսզի համապատասխանեն այն պահանջներին, որոնք Եվրամիությունն առաջադրում Է ԵՄ-ին անդամագրվել ցանկացողներին:

 

Եվրոպայի երեք առաջատար երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում. անցկացված հարցումը ցույց Է տալիս, որ այդ պետությունների բնակիչները հիմնականում կասկածում են ԵՄ-ում Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային ընդունելու անհրաժեշտությանը: ԵՄ-ի ընդլայնմանն ամենից քիչ են պատրաստ գերմանացիները: «Պաշտպանում եք դուք արդյոք ԵՄ-ի կազմում նոր անդամների, ինչպես, օրինակ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ընդունումը» հարցին դրական պատասխան Է տվել հարցվածների միայն մոտվորապես 1 տոկոսը: Եվս 21 տոկոսը պատասխանել Է՝ «ավելի շուտ պ աշտպանում եմ», իսկ 71 տոկոսը բացասական պատասխան Է տվել նշված հարցին:

 

Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների հարցման արդյունքները ցույց են տվել, որ այդ երկրներում Եվրամիության ընդլայնման հարցում լավատեսորեն տրամադրվածների թիվն ավելի մեծ Է. երկու երկրներում Էլ «կողմ» Է արտահայտվել հարցվածների շուրջ 38 տոկոսը: Սակայն հարցախույզին մասնակցած ֆրանսիացիների 47 տոկոսը եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների 45 տոկոսը չեն պաշտպանել նախկին խորհրդային հանրապետությունների եվրաինտեգրացման հեռանկարը:

 

Հարցումները ICM Research-ի կողմից այս տարվա հուլիսի 11-ից մինչեւ 24-ն անցկացվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: Դրան մասնակցել Է 16-ից բարձր տարիքի (Մեծ Բրիտանիայում՝ 18-ից բարձր տարիքի) 3007 մարդ (1000 մարդ՝ Մեծ Բրիտանիայում, 1006 մարդ՝ Գերմանիայում, 1001 մարդ՝ Ֆրանսիայում), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: