Այսօր ականներ են պայթել Դամասկոսի այն շրջանում, որտեղ գտնվում են ՄԱԿ-ի փորձագետները: Այս մասին հայտնել են բրիտանական լրատվամիջոցները: Ականատեսները հաստատել են, որ ականներից մեկը պայթել է Four Season հյուրանոցի մոտակայքում, որտեղ բնակվում է ՄԱԿ-ի պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է Դամասկոս` քիմիական զենքի կիրառման կապակցությամբ փորձագիտական ստուգում իրականացնելու նպատակով: Սիրիական հեռուստատեսության հաղորդմամբ, հարձակումն իրականացվել է ապստամբների կողմից: