Սեպտեմբերի 8-ին Հռոմում կկայանա այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ» երկրների բլոկի հանդիպումը, հայտնում է Reuters-ը: Նախատեսվում է, որ հանդիպմանը ներկա կգտնվեն 11 երկրների արտգործնախարարներ:
«Սիրիայի բարեկամների» թվին աղբյուրը դասում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Եգիպտոսին ու Սաուդյան Արաբիային:
Բլոկը հայտնի է պատերազմական Սիրիայում իշխանափոխության օգտին ունեցած իր դիրքորոշմամբ:
Սեպտեմբերի 9-ին նախատեսվում է ԱՄՆ Կոնգրեսի՝ Սիրիայի հարցով քննարկումը: