ԳԱԼԱ Վերջին 2 օերի ընթացքում Ամուր գետի մակարդակը Խաբարովսկի շրջանում բարձրացել է 2 սմ-ով: Ըստ տեղի ժամանակով 08:00-ի տվյալներով ջրի մակարդակը հասել է 802 սմ-ի:

 

 

Կախատեսումներ կան, որ Խաբարովսկում ջրի առավելագույն մակարդակը կարող է հասնել 830 սմ-ի: Ջրհղեղի գագաթնակետը կսկսվի մոտակա 3-4 օրերի ընթացքում: Ջրի տակ կարող են հայտնվել մոտ 900 բնակելի տներ և բազմաբնակարան շենքեր: Ջուրը արդեն վնասել է մոտ 2 տասնայկից ավել էներգետիկայի և կոմունալ ծառայություններ, ավտոմոբիլային կամուրջը, ճանապարհներ և գյուղտնտեսական հողատարածքներ:

 

 

Փրկարարները և կամավորները կառուցում են պատնեշներ և պաշտպանական կառույցներ: Փորձում են կառավարել բուռն Ամուր գետը, սակայն գետի մակարդակը արագորեն բարձրանում է:

 

 

Իրավիճակը ավելի վատ է Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքում: Այնտեղ ջրի տակ են անցել ավելի քան 223 տներ, որոշները ջրի տակ են մինչև կտուրները: Քաղաքում կառուցվել է 13 կիլոմետրանոց ամրություն: Ամուր գետի մաարդակը այս շրջանում օրեկան բարձրանում է 17-20սմ: Ըստ կանխատեսումների սեպըեմբերի 11-15-ը ջրի մակարդակը կարող է հասնել 980սմ-ի:



Հասմիկ Մանուկյան

ntv.ru