Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էր բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հեղինե Գալստյանը, ով կասկածվում է Ստեփանավան քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ:

 

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը դիմել է նշված դատարան, որպեսզի Հ. Գալստյանը վերցվի երկամսյա կալանքի:

 

Գիշերը ժամը 00:40-ի սահմաններում նշված դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը, և քիչ առաջ Հ. Գալստյանը Վանաձորից տեղափոխվեց Աբովյանի կանանց գաղութ: 

 

Շարունակությունը` այստեղ