Սիրիան իր հարևան երկրներին խորհուրդ է տվել լավ մտածել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտությանը սատարելուց առաջ, հայտնում է ԷնՏեՎե-ն:

Դամասկոսը՝ ի դեմս Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադի, հայտնել է, որ ագրեսիայի դեպքում պատասխան հարված կհասցվի ոչ միայն Իսրայելին, այլև Հորդանաին և Թուրքային, եթե համարձակվեն սատարել ԱՄՆ-ին:

Երկու օր առաջ Թուրքիան հավանություն էր տվել Սիրիային հասցվելիք «սահմանափակ հարվածի» ամերիկյան ծրագրին:

Միկդադը նաև ԱՄՆ Կոնգրեսից պահանջել է խելամտություն դրսևորել և Օբամային արգելել հարձակվել Սիրիայի վրա: Այլապես նա քաոս է խոստացել տարածաշրջանում և դրանից դուրս: