ԳԱԼԱ Վերջնականապես պաշտոնապես հայտարարվեց այն, ինչը ենթադրվում եւ կանխատեսվում էր վաղուց: Սեպտեմբերի 4-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժող ստեղծելու մասին:
Պաշտոնապես Սահմանադրական փոփոխությունները հիմնավորվում են.«Իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման, սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ»:
Առավել քան ակնհայտ է, որ նշված ուղղություններով կատարելագործել եւ խմբագրել են պետք ոչ թե սահմանադրական նորմերը, այլ գործող իշխանությունների վարքագիծն ու աշխատաոճը: Եվ այդ ոլորտներում առկա խնդիրները բացառապես պայմանավորված են իշխանությունների կողմից սահմանադրական նորմերի հաճախակի ոտնահարումներով եւ նրանց հակասահմանադրական վարքագծով:
Կատարելության աստիճանի գրված յուրաքանչյուր սահմանադրական նորմ կարող է ոտնահարվել, եթե այդ նորմերը հարգելու քաղաքական կամք եւ հանրային դիմադրության մեխանիզմներ չկան: Հետեւաբար, կարելի է միանշանակ պնդել, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում բացառապես քաղաքական նպատակներով, որոնք կոչված են լինելու ծառայել նրա նեղ անձնական շահերին:
Դերենիկ Մալխասյան
Մանրամասները` այստեղ