Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդուշ Ղ.-ն և 1943 թ. ծնված Զեմֆիրա Մ.-ն:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը' 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով հարվածել է իր և սկեսուրի' Զեմֆիրա Մ.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:


Զեմֆիրա Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Յուրիկ Թ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: